Ինչպես գիտեք օրեր առաջ իմ տղայի՝ Վիկտորի ծննդյան արարողության ժամանակ իմ պայուսակից առեղծվածային ձևով անհայտացել էր բավական խոշոր գումար։ Իհարկե ամեն դեպքում հարցը գումարը չէր, ոչ էլ դրա չափը, սակայն ինձ համար չափազանց վիրավորական էր այդ կորուստը, քանի որ տղայիս ծնունդին հրավիրվածները իմ մոտ շրջապատի մարդիկ էին։ Ես բավական լուրջ երկընտրանքի առաջ էի՝ կամ մոռանալ գողության մասին, կամ դիմել ոստիկանություն։ Իմ ընկեր Նարեկ Մալյանը հորդորեց անպայման դիմել ոստիկանություն և ես հետևեցի այդ խորհրդին։ Որքան էր զարմանքս, երբ չանցած 1 օր, ինձ զանգեցին կենտրոնի ոստիկանությունից և հայտնեցին, որ գողությունը բացահայտված է։
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Իսկ ինչ վերաբերվում է գողին, ցավոք նա իմ ամենամոտ շրջապատից էր… Ես ուղղակի բառեր չեմ գտնում զզվանքս արտահայտելու համար դեպի այդ մարդը։
Շնորհակալություն Narek Malyan-ին
Արուսիկ Վակցինա