Թվում էր, թե վերջին տարիներին Թուրքիայի ալևիների իրավունքների ուղղությամբ իրականացված թվացյալ քայլերից հետո ալևիների մի որոշ մասը կարող է աջակցություն հայտնել ԱԶԿ-ի թեկնածուին (հաշվի առնելով ընդդիմադիր ԺՀԿ-ից ալևիական միությունների նեղացվածության գործոնը), ինչի հետ կապված էլ Էրդողանը ակնկալիքներ ուներ: Այդուհանդերձ Էրդողանի ռասիստական հայտարարությունները լրջորեն կազդեն ալևիների կողմնորոշումների վրա:
Այսօր իսկ Թուրքիայի ալևիների խոշորագույն կազմակերպություններից Ալևիական հիմնադրամների ֆեդերացիան հայտարարել է ընդդիմության թեկնածու Իհսանօղլուին ձայն տալու մասին: Ի դեպ, ալևիական այդ ֆեդերացիան իր հովանու ներքո միավորում է ավելի քան վեց հարյուր ջեմեվիների, իսկ Թուրքիայում ներկայում գործում է շուրջ 900 ջեմեվի:
Լևոն Հովսեփյան