Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բյույյուկեկշին նախկինի պես իր երկրի զարգացումը տեսնում է եվրաինտեգրացիայի դաշտում:
Սակայն թուրքական "DUNYA" թերթն՝ երեկվա իր համարում, ուշագրավ մի տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հաջորդ ամիս աշխատանքային խումբ է ձևավորելու, որը զբաղվելու է Եվրասիական տնտեսական միության հարցերով:
Իհարկե, Թուրքիայի եվրասիական ուղղությունը խիստ կասկածելի է, մյուս կողմից՝ այդ երկրի ղեկավար Էրդողանին բնորոշ են շրջադարձերը:
Եթե նման քիչ հավանական վարկածն իրականություն դառնա, ապա ԵՏՄ-ն լիարժեքորեն կվերածվի ռուս-թուրքական միության, որի հայկական բաղկացուցիչը, մեղմ ասած, ավելորդ է....
Սուրեն Սուրենյանց