Ինչպես տեղեկացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, հարկային մարմնի կողմից առաջադրված խնդիրների լուծման տարբերակները չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շարունակվում են իրականացվել հսկողական միջոցառումներ:
250 հարկ վճարողների մոտ հարկային մարմնի կողմից հուլիսին սկսվեցին հսկողական միջոցառումներ, որից 96-ի մոտ դեռևս ընթացքի մեջ են, ընդ որում՝ 45-ը առավել խոշոր հարկ վճարողների մոտ:
Տիգրան Խաչիկյան