Մինչ մի կողմում խաղաղասիրության ու տոլմա փաթափելու կոչ են անում, մյուս կողմում հոգեկան խանգարումներով ՀՀ քաղաքացու են սպանում:

 


Լավ, ես ուզում եմ երթի, փաթաթիչների տրամաբանությունը հասկանամ. տղերք, դու իսկականից հավատու՞մ եք, որ ձեր կոչը տեղ կհասնի: Գրանտ եք շահել, էտ ուրիշ, բայց գոնե մի քիչ ինքնասիրությունով երթեր արեք: Բառացիորեն օրեր առաջ նույն ազեր ջահելները իրենց շահիդներին էին ոգեկոչում հրապարակներում, Ղարաբաղը ազատագրելու կոչեր անում: Իսկ դու՞ք ինչով եք զբաղված:

 


Հազար ներողություն, բայց նման քայլերով տրյապկա-խաղաղասերի տպավորություն եք թողնում: Կան չէ՞ տենց երևույթներ, որոնց հա ծեծում են, նեղացնում, ու փոխարեն պաշտպանվելու, մի երկու հատ էլ ինքը խփելու, խնդրում, աղերսումա, որ չկռվեն, իրան չծեծեն: Այ էտ երթի մասնակիցները, վանյանականները էտ հոգեբանության կրողն են: Семья без уродов не бывает: Փառք Աստծո, դուք մի փոքր տոկոսն եք, ու առանձնապես բան չեք որոշում, ուղղակի ձեր երթերով ևս մեկ անգամ իբր ուզում եք ապացուցեք, որ քաղաքակիրթ եք: Ու դա ուզում եք ապացուցեք վայրենի, արյունարբու մի ազգի: Չհասկացա՞ք էսքան ժամանակ, որ անօգուտա:

 


Դուք խաղաղության կոչեր արեք ստեղ, նրանք ընդեղ՝ պատերազմի: Ու երբ ազերն էլ զենքով կգա ձեր հարազատների վրա, էշ-նահատակի պես առաջարկեք տոլմա թափաթել, այլ ոչ կռվել: Տեսեք կօգնի՞:

 

 

Արամ Գևորգյան