«Ինչպես միշտ հագցրել են իրենց համազգեստը, համազգեստը մերը չի: Կամ ցույց են տալիս «Նոկիա» մի հին և «թույլ» հեռախոս, որով հնարավոր չէ նման նկարներ անել, իսկ ֆոտոներում 2003-2004-ի համազգեստներից է: Զենքերի մասով՝ մի հատ զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, փոշոտ լիներ, եթե ասում են «դիվերսանտներից» են վերցրել, ինչպես մեր դեպքում էր: Դրանք լրիվ մաքուր, նոր զենքեր էին: Այս ամենը վատ սարքած շոու է»,-Times.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Չինարիի բնակչին ադրբեջանական կողմի դիվերսանտ ներկայացնելու փաստին:

 

Աղբյուր