Անկախ այն բանից՝ ինչ խնդիրների առաջ ես կանգնում առօրյա կյանքում, հայտնվելով վայրի բնության մեջ՝ հասկանում ես, որ քո առօրյայի խնդիրները շատ փոքր են: Ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձրունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. նման վայրերում գտնվելով ես միայն հասկանում, թե իրականում որտեղ է կենտրոնացած իսկական ուժը և հզորությունը: