Մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ երթուղով բողոքի երթ անցկացրեցին Երևանում:


Նրանք եկել էին Հայաստանի և Եվրամիության դրոշներով և պարբերաբար վանկարկում էին' «Խաղարարը չի զինում», «Սա մեր պատերազմը չէ, սա ռեժիմների պատերազմն է» կարգախոսներ:


Ես խաղաղության համոզված կողմնակից եմ, բայց այսօրվա երթի մասնակիցների մոտիվացիան չեմ հասկանում:
Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունը պատերազմ հրահրելու մոտիվացիա ունի. մենք հաղթող կողմ ենք ու հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու խնդիր ունենք:


Եթե երիտասարդները բողոքում են Ադրբեջանի իշխանության դեմ, ապա չեմ կարծում, թե նրանց երևանյան համեստ ձայնը լսելի կլինի Ալիևի համար:


Հետո, Ալիևին բան հասկացնելու համար՝ անհրաժեշտ է պաշտպանել հայրենիքը ու նրան պարտադրել խաղաղություն:
Միջնորդների դեմ նույնպես անիմաստ է պացիֆիստական ցույց անելը, որովհետև նրանք օրնիբուն, գոնե հրապարակավ, խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին:


Ամեն բան պետք է անել խաղաղության համար, բայց երբ հայրենիքի անվտանգությունը վտանգված է, խաղաղության հաստատման լավագույն բանաձևը դառնում է հայրենիքի զինվոր դառնալը....

 

 

Սուրեն Սուրենյանց