Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, որտեղ երեկ գերի ընկած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ծնկի են բերել ազերի գեներալ Ռովշան Ակպերովի դիմաց: Հայ գերին ներկայացվում է որպես դիվերսանտ, այնինչ հենց ադրբեջանական լրատվամիջոցների երեկ տարածած լուսանկարներում հստակ երևում է ինչպես են փորձում Կարեն Պետրոսյանին հագցնել զինվորական հագուստ: Սակայն ակնհայտ է, որ հագուստը հայկական զինված ուժերինը չէ: Բացի այդ գյուղի բնակիչները ովքեր գերի են վերցրել Կարենին, կրկին ադրբեջանական մամուլին հայտնել էին, որ գերեվարվածը եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի, մոտեցել է իրենց ջուր և ծխախոտ խնդրել: Այս ամենը կրկին Ադրբեջանական մամուլը հրապարակել է, սակայն ժամեր անց սկսել է տարածել բացարձակ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա:


Այսպիսով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է գերիների իրավունքները և գերի ընկած քաղաքացիական անձանց ներկայացնում որպես դիվերսանտներ: Մի քանի անգամ մոնտաժված տեսանյութից արդեն իսկ կարելի է հասկանալ, որ Կարեն Պետրոսյանին նկատմամբ կիրառվում է հոգեբանական և ֆիզիկական ճնշում' նրանից ստանալով այնպիսի պատասխաններ, որոնք իրենք են ուզում լսել միայն:

 

 

 

Արմեն Մխեյան