Իլհամ Ալիևը վերջը գտավ իր ուղերձները միջազգային հանրությանը հասցնելու ամենակարճ (բառի բուն և փոխաբերական իմաստով) ուղին։ Քանի տարի շարունակ Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնում էր հայկական պետություններին, դիպուկահարներով կրակում, դիվերսիաներ իրականացնում և այլն, բայց ոչ մի կերպ լսելի չէր դառնում իր համար այնքան ցանկալի ականջներին։ Իսկ այսօր ողջ արևմտյան մամուլը քննարկում է Twitter-ում արված նրա գրառումները։


Աշխարհի առաջատար լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկն է դարձել Ալիևը։ Եվ դա, կրկնում եմ, սոցիալական միկրոբլոգի շնորհիվ։ Հետևությունները բավական հետաքրքիր են։ Եթե անկեղծ' ապա Twitter-ը ինձ համար վաղուց արդեն լրատվամիջոց է։ Ընդ որում' ազդեցիկ և շատ հետաքրքիր։ Բայց եթե մինչ օրս այն դիտարկում էի հիմնականում որպես տեղեկատվական աղբյուր, ապա այսօրվանից' նաև լուրեր տարածելու պլատֆորմ։


Հուսով եմ, հարգելի ընկերներ, դուք էլ կմիանաք այդ գործին։ Ձեռի հետ էլ, կարող եք ինձ հետևել այնտեղ: Մեկ էլ տեսար մի հետաքրքիր բան գրեցի հանկարծ)))))

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան