Նախկին ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրի մեջ կառավարության որոշմամբ, որպես առանձին խավ, կներառվեն սահմանամերձ 30 համայնքների բնակիչները:

 

Նման որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը, իրագործելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի' նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրված խոստումը:
Մեկ այլ որոշմամբ 20 մլն դրամ է հատկացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասի դիմաց:

 

 

Տիգրան Խաչիկյան