Ժողովուրդ ջան մարդու և մարդկության կյանքում ամեն ինչ իր տեղը և ժամանակը ունի։ Տեղից ու ժամանակից դուրս ցանկացած գործ կարող է միայն բացասական ազդել այն նախաձեռնողների վրա ու հենց գործի գաղափարի վրա։

 


Խաղաղության երթը կատարում են խաղաղության ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ ուժերն են կենտրոնցանում ու համախմբվում թշնամուն դիմակայելու համար։
Որպեսզի պարզ լինի ասելիքս պատկերացրեք որ բլոկադայի ենթարկված Լենինգրադում մարդիկ դուրս գային խաղաղության երթի։ Կամ ասենք խաղաղության երթի դուրս գային Գազայի արաբները Իսրայելի վերջին ներխուժման ժամանակ, կամ Ստեփանակերտում խաղաղության երթ անեին երբ ադրբեջանական հրոսակները գրադներով կրակ էին թափում խաղաղ բնակչության վրա։

 


Կանենք, խաղաղության երթ էլ կանենք երբ գա դրա ժամանակը և տեղը։ Այսօր մեզ հարվածել են և մենք այդ հարվածին համարժեք պահվածք պիտի ցուցաբերենք՝ այն է պիտի ուժ ցուցադրենք այլ ոչ թե խաղաղություն մուրանք անարգ թշնամուց։

 


Խաղաղությունը մեծագույն բարիք եմ համարում մեր երկրի համար, ադրբեջանցի ժողովրդի հետ մենք պարտավոր ենք խաղաղ ու բարի դրացիական փոխահարաբերություններ ունենալ, բայց միայն մեկ պայմանով որ նա նույնպես այս կերպ մոտենա հարցերին և ոչ թե մինչև ատամները զինված փորձեր կատարի սրբագրելու իր անարգ վարքով վաստակած իր պարտության արդյունքերը։

 

 

Համլետ Աբրահամյան