ՌԴ նախագահ Վ.Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել,ըստ որի արգելանք է մտցվում Եվրամիության երկրներից,ԱՄՆ-ից,Ավստրալիայից և մի քանի այլ երկրներից ՌԴ-ն սննդամթերքի ներկրումը:Սա մեծ մասամբ կապված է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ և այս քայլով Մոսկվան պատասխանեց Արևմուտքին հունիս-հուլիս ամիսներին ՌԴ-ն դեմ մտցված պատժամիջոցներին:Բայց ես մի հարցի շուրջ եմ ուզում խոսել...Իսկ ինչու՞ է աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիը,որն ընդգրկում է համարյա թե բոլոր կլիմայական գոտիները սննդամթերքը ներկրում դրսից:
Ու պարզվեց զավեշտալի մի բան.Ռուսաստանը ներկում է իր մսամթերքի պահանջարկի 60%,կաթնամթերքի՝80%,շաքարավազի՝58%,բանջարեղենի՝84%,մրգերի՝40%...Այսպիսի բան կարող էր իրեն թույլ տալ Գրենլանդիան,Իսլանդիան,Կանադան կամ եթե բնակեցված լիներ,օրինակի համար Անտարկտիդան....Պարզվում է,որ ՌԴ-ում գյուղատնտեսություն ՉԿԱ և ասում են՝չի էլ եղել..Բայց կարելի էր չէ,այն կառուցել...2000 թ.գալով իշխանության և մինչ օրս Վ.Պուտինը այն ահռելի նավթաևգազադոլլարները որոնք շռնդալից գալիս էին Ռուսաստան ծախսում էր նույն այդ նավթ և գազ գնողներից մթերք գնելու համար:Ի՞սկ չէր կարելի այն ուղղել ՍԵՓԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ զարգացմանը:
Բայց ինչպես և ՀՀ-ում ,այնպես էլ այնտեղ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ անում է իր սև գործը.Աշխարհահռչակ սննդային "բրենդերը"'Nestle,Unilever, Groupe Danonе, Ferrero,Barry Callebaut և շատ ուրիշներ կաշառելով ռուս պաշտոնյաներին պահանջում էին վերջիններից չխթանել տեղական արտադրանքի զարգացումը...և հասան իրենց ուզածին՝վերը նշված թվերը ցույց են տալիս,թե ինչ արդյունքների են նրանք հասել մինչև հիմա:Ես հաստատ համոզված եմ,որ եթե այսպես շարունակվեր,ապա ՌԴ 100% կներկրեր իրեն պահանջված ողջ սսնդանթերքը...
Հ.Գ.Սա նաև դաս պետք է լինի մեր իշրանավորների համար և մատահոգի հասարակությանը...Թե ինչպես Երևանի արվարձանների գյուղերում մշակված լոլիկը և վարունգը կարող են ավելի թանկ լինել,քան հարևան Թուրքիայի Անտալիա քաղաքի(մոտ 1000 կմ. հեռու է Երևանից) շրջակա ջերմոցներից կամ ֆերմաներից ներկրվածները:Սննդային անվտանգությունը շատ կարևոր է պատերազմող և թշնամիներով շրջապատված ամեն մի երկրի համար:
Գագիկ Համբարյան