Իլհամ Ալիևը եղել է սահմանագծին ու հայտարարություններ է արել: Մասնավորապես նա խոսել է իրենց «գերիների» ու Ռամիլ Սաֆարովի մասին: «Այսպիսի դեպքեր էլի են եղել, մենք միշտ ցույց ենք տվել մեր հնարավորությունները և ետ ենք բերել մեր գերիներին, ի վերջո մենք հետ բերեցինք Ռամիլին Սաֆարով, որից հետո մեծ ճնշումների ենթաչկվեցինք, սակայն ինձ չի հետաքրքրում ով ինչ է ասում, մենք մեր սպային հայրենիք ենք վերադարձրել»,- ասել է ГЕЙдари տղա Ալիև փոքրը: Նա նաև նշել է, որ բոլոր իրավունքները ուներ Ռամիլին ներում շնորհելու համար և նա դա արել է:


Ռամիլը Սովորական հանցագործ է ու աշխարհն է դա ընդունում և այս հայտարությունից հետո պարզ է դառնում, որ ադրբեջանական բանակում խուժան է հավաքված, որոնք սովորական հանցագործներ են ու կարող են միայն հարձակվել քնած մարդկանց վրա:Պետք է նշեմ՝ մենք աչալուրջ ենքմ իսկ դա վկայում է , որ հաղթանակը ապահովված է, եթե Աստավծ չանի պատերազմական գործողությունները լայնածավալ բնույթ կրեն:


Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես Եվրոպական տարբեր կազմակերպություններ, Օբաման և այլոք քննադատեցին Իլհամի Ռամիլ Սաֆարովին բաց թողնելու քայլը, ու նա հիմա ասում է, որ իրեն չի հետաքրքրում ով ինչ է խոսում, կոպիտ ասած թքած ունի Օբամայի և մնացածի վրա: Այստեղից թող իրենց համար հետևություններ անեն Օբաման ու մնացածը և որոշեն թե ինչպես պետք է վարվեն:

 

 

 Էդգար Խաչատրյան