Ինչի՞ է Քրիստինե Պեպելյանի' առանց մեյկապ նկարները աժոտաժ բարձրացնում: Բացատրեմ: Նախ և առաջ մենակ Քրիստինեի նկարները չեն աժոտաժ բարձրացնում, տենց շուխուրա բարձրանում նաև այլ «աստղերի» դեպքում:


Իսկ հիմա անցնեմ պատճառներին'
Նախ և առաջ մեր «աստղերը» այս փոքր Հայաստանում իրենց այնպես հեռու են պահում բնակչությունից, ոնց որ իրանց պիտի ուտեն ու մարդիկ իրենց տեսնում են միմիայն ֆենված, մեյկապով, մանիկյուրով ու պեդիկյուրով:


Երկրորդ պատճառը այն է, որ մեր հայ տղաները ուզում են հասկանան' իրականում այս կամ այն աստղը այնքան գեղեցիկ է ինչպես քսված վիճակում (դրա համար են անընդհատ բացում նայում ու շուխուր անում):


Երրորդ մեր թիթիզիկ աղջիկները անպայման նայում են էտ նկարներին, որ գրեն. «Puff es tenc el gitei, vor ira demqy sax prishika»:


Երրորդը ֆանատկեքն են շուխուր անում, քանի որ ուզում են հիմնավորած լինեն, որ իրենց սիրելի «աստղը» իրականում ու առանց մեյկապի էլա սիրուն.... Զարմանալին էն է, որ էս խմբի մարդիկ երբեք թերություն չեն տեսնում' մոռանալով, որ անթերի մարդ չկա:


Այս նույն տրամաբանությամբ էլ, երեկ մէ~ նենց շուխուր բարձրացավ, որ մեր Քիսոն չէր քսվել. մարդկանց համար հետաքրքիր է ու էսօրվա օրով կարևոր, քանի որ ամեն օր չես տեսնի չքսված Քրիստինեին:


Ինչ եմ ուզում ասել. «Հարգելի «աստղեր» մի քիչ համեստ էղեք էլի ու մարդամեջ դուս եկեք, քանի որ երկար ժամանակ մեյքապի հետևը չեք կարող «թաքնվել»»:


Բարի լույս չքսված գեղեցկուհի ֆռենդներ ջան:

 

 

Անկախ Հայաստան