Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն երկու օր առաջ նամակով դիմել էր իրեն Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ հռչակած,բայց իրականում թուրք-օղուզների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին,առաջարկելով ջանքեր գուծադրել,որ այն փխրուն խաղաղությունը,որը կա հայ-ազերիական շփման գոտիներում պահպանվի...Ես,իհարկե,հասկանում եմ,որ քրիստոնյա մարդու համար ամենակարևորը մարդու կյանքն է և մեր Հոգևոր Առաջնորդը մտածում է ոչ միայն հայերի,այլ նաև թուրք-օղուզների մասին,որոնց իրենց իսկ իշխանությունները օգտագործում են որպես "միս" իրենց երազանքներին հասնելու համար..

 

Բայց մերոնք նորից բախվեցին ազերիների "անշնորհակալության" հետ:Համարյա բոլոր օղուզական կայքերը,որոնք վերահսկվում են ալիևյան աշխատակազմի կողմից՝haqqin.az ,day.az,minval.az ,vesti.az ,aze.az և այլն ,հանդես եկան Գարեգին Բ-ն հեգնական վերնագրերով...Օրինակ՝ "Հայոց կաթողիկոսը խնդրում է Փաշազադեին կանգնեցնել պատերազը" կամ "Հայերը աղերսում են խաղաղություն Ադրբեջանից" և այսպես շարունակ...Հայոց վեհափառի նամակը ազերիները սկսեցին օգտագործել մեր իսկ դեմ տեղեկատվական պատերազմում:

 

Ես էլ չեմ անդրադառնում այն անձնական վիրավորանքներին և լուտանքներին,որոնք գրվում են ազերի ինտերնետային օգտատերերի կողմից համապատասխան հոդվածների տակ մեկնաբանությունների տեսքով թե՛ հայերիս,թե՛ կաթողիկոսին ուղղված....Հիմա հարց:Արժե՞ր արդյոք այդ նամակը գրել...Միևնույն է չէինք գնահատվի,առավել ևս ալլահշուքյուր փաշազադնիցաների կողմից,որը երբևէ չի թաքցրել,որ հայ ժողովրդին համարում է ԹՇՆԱՄԻ և չգիտես ինչու՝ ԴԱՎԱՃԱՆ:

 


Հ.Գ.Արդեն մերոնց ձեռք առնելու հերթը հասավ փաշազադնիցայի գրասենյակին,որը քիչ առաջ տեղեկացրել է APA գործակալությանը,որ Գարեգին Բ-ի կողմից նամակ չեն ստացել, և նամակը ստանալուց հետո ալլաշուքյուրը իր դիրքորոշումը կհայտնի...Իսկ թե ինչպիսին է այդ դիրքորոշումը լինելու բոլորս գիտենք:

 

 

 

Գագիկ Համբարյան