Ձեռքսեղմման միջոցով կարելի է պարզել' ինչ հիվանդություններ կարող եք ունենալ

Երբևէ ուշադրություն դարձրել եք, թե ով ինչ ուժգնությամբ է ձեր ձեռքը սեղմում կամ դուք ինչպես եք սեղմում ձեր ընկերոջ ձեռքը' բարևելիս: Գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են իրականացրել ու պարզել են, որ ձեռքսեղմման ուժգնությունից կարելի է պարզել տվյալ մարդու ծերանալու արագությունը, առողջական վիճակը և նույնիսկ կրթական մակարդակը: Ուսումնասիրությունն ընդգրկել է 50-ից ավելի հետազոտություններ:

 

 

Այսպիսով, հետազոտությունը պարզել են, որ նրանք, ովքեր ավելի թույլ են ձեռքսեղմում նրանք ավելի հակված են շուտ ծերանալու, սրտանթոային հիվանդություններին և հոգեկան խանգարումներին: Մյուս հետազոտության համաձայն կրթական բարձր մակարդակ ունեցող 69 տարեկան մարդու և ցածր կրթական ցենզ ունեցող 65 տարեկան մարդու ձեռքսեղման ուժգնությունը նույնն է, ինչը նշանակում է, որ կրթական ցածր ցենզ ունեցող մարդիկ ավելի շուտ են ծերանում: Հեղինակները ուսումնասիրել են նաեւ մեկ այլ հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ միլիոնավոր շվեդ պատանիների ձեռքսեղմումը չափվում է զինվորական ծառայության քննության ժամանակ։