Օգտակար է արդյոք սուրճը առողջության համար: Այս դիլեման արդեն տասնամյակների պատմություն ունի: Այս հետազոտությունը, որն այժմ կներկայացնենք ձեզ փաստում է, որ այն դրական ազդեցություն է թողնում՝ հատկապես հիշողության վրա: Այսպիսով Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները 100 մարդու բաժանել են միմյանց հետ կապ չունեցող լուսանկարներ եւ նրանց առաջադրանքն է տրվել հիշել այդ լուսանկարների պատկերները: Դրանից հետո փորձի մասնակիցների մի մասին տվել են 200 մլգ կոֆեին, իսկ մյուս կեսին պլացեբոյի հաբեր: Հաջորդ օրը փորձի մասնակիցներին նոր լուսանկարներ են տրվել, որտեղ կային նախորդ օրվա լուսանկարներն ու նորերը: Նրանց առաջադրանքն է եղել նշել, որ լուսանկարները չկային երեկվա լուսանկարների շարքում:
Արդյունքում փորձը ցույց է տվել, որ այն խմբի մասնակիցները, որոնք նախորդ օրը ստացել էին 200 մլգ կոֆեին, ավելի լավ են հիշել նոր լուսանկարները եւ տարբերել, որոնք էին հները: Ընդ որում, նրանք նկատել են ամենամանր ու աննշան փոփոխությունները, իսկ ահա պլացեբո ընդունած մասնակիցները պնդել են, որ ոչ մի փոփոխություն չի եղել դրանք երեկվա լուսանկարներն են:
Գիտնականների խումբը դեռ չի պարզել, թե ինչի արդյունքում է կոֆեինը դրական ազդեցություն թողնում մարդու հիշողության վրա: Նրանք պատրաստվում են ավելի լայնամաշտաբ ուսումնասիրություն իրականացնել: Իսկ թե ինչպես է կոֆեինը ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա կարող եք դիտել գիտական խմբի պատրաստած տեսանյութում: