Աշխարհի պատմության մեջ ամենամահաբեր տենդը էբոլան է: Այսպես է գնահատում Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը օրեցօր ավելի մեծ տարածում գտնող էբոլայի տենդը: Այժմ արդեն 1000-ից ավելի մարդ մահացել է էբոլայից, 1500 մարդ վարակված է և մահվան եզրին: Բուժելու նպատակով մեկնած երկու ամերիկացի բժիշկ արդեն վարակվել է:Այս իրավիճակին լուծումներ գտնելու նպատակով Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը արտահերթ հավաք է կանչել: Այժմ էբոլան դուրս է եկել արևմտյան Աֆրիկայի տարածքից և հասել է Լիբիա: Տենդի դեմ պայքարի նպատակով մի շարք երկրներ մտցրել են սահմանային կենսաբանական ստուգումներ և հակավիրուսային պրոֆիլակտիկ միջոցառումներ են կազմակերպում:
Հիվանդությունը տարածվում է մաշկի ու լեղիի միջոցով: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս չհագնել ուրիշի հագուստները, չունենալ կոնտակտներ և հպումներ:
Տենդի դեմ պայքարը մեծ գումարներ է պահանջում: Արդենիսկ իրավիճակը շտկելու համար Համաշխարհային բանկը 200 միլիոն դոլար , իսկ Աֆրիկական բանկը լրացուցիչ 60 միլիոն եվրո է պատրաստ տրամադրել: