Երբ այս օրերին հատկապես նրանք ովքեր հայրենասիրություն են խաղում, մեկնում են եվրոպաներ հանգստանալու, այսինքն այն, որ մի քանի մելամաղձոտ ու իբր անհանգստացնող տողեր գրեցին, մի քանիսն էլ կարդացին՝ համարեցին գործը ավարտված... կայացեք ինչպես ուզում եք, բայց հայրենիք անունը տալով, հայրենասիրություն խաղալով, փառք, պատիվ, հաղթանակ, բանակ, մարտնչող, նվիրվածություն, բառերը արտասանելուց առաջ մի բան ուղղակի հասկացեք, որ կայանալու համար հայրենիք բառը զուր տեղը մի օգտագործեք, դուք այնքան հեռու եք հայրենիքի գինը հասկանալու, գնահատելու համար...

 

Իսկ նրանք, ովքեր բարբաջում են, թե այս օրերին պետք չի Սերժին մեղադրել, վատաբանել, ասեմ, որ սխալվում եք, այս ամենի հետևում հենց սերժի նմաններն են կանգնած, ովքեր երկիրը կործանում են, մեր երկիրն է Հայաստանը, իսկ այն բանդան, որ աշխատում է մեր երկիրը կործանել վերջնականապես մեղավորը բանդայի գլուխն է... ու հենց այդ անհայրենիք գլխի պատճառով է, որ մենք դարձել ենք օտարի առաջ գլուխ կախ, որովհետև անհայրենիք ծնունդները մեր հայրենիքը պատրաստ են վերջնակապես կործանել, բայց ամեն կերպ պահել իրենց իշխանությունը...

 

 

Արթուր Հայրապետյան