Շուրջ մեկ շաբաթ առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրադրության կտրուկ սրման ալիքը կարծես թե հանդարտվեց:Եվ դա սպասելի էր:Ադրբեջանական կողմը հասավ իր նպատակին,ու իրավիճակի հետագա սրումը երևի թե այլևս պետք չէ Ադրբեջանին:Հրադադարի պահպանման ռեժիմի խստագույն ձևով խախտման ու դիվերսիոն-հետախուզական բազմաթիվ փորձերի իրագործման միջոցով Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում.
1.Ներկայիս արտաքին քաղաքական խառնաշփոթում,որի արդյունքում միջազգային հանրության ու մեծ տերությունների ուշադրությունը սևեռվել է Ուկրաինայի վրա,ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը մղվել է հետին պլան,ուստի այս միջոցով Ադրբեջանը փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի այս թեժ հատվածի վրա'գնդակը ղարաբաղա-ադրբեջանական կիսադաշտում պահելու համար:
2.Չի կարելի բացառել այն վարկածը,որ սահմանին իրավիճակի սրման միջոցով ալիևյան բռնապետական իշխանությունը փորձում էր սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքաղաքական ու հասարակական բազմաբնույթ խնդիրներից'սեփական բռնատիրության երկարակեցությունը ապահովելու համար:
3.Եվ ի վերջո արդեն ակնհայտ է,որ այս անորոշ ու անհեթեթ <<ստատուս քվո>>-ի կարգավիճակը հոգնեցրել ու հունից հանել է երկու կողմերին,մանավանդ'Ադրբեջանին:Եվ ազերիները պահանջում ու գործնական քայլեր են կիրառում այս հակամարտության մեջ որոշակի հստակեցում մտցնելու ու հարցի լուծման ընթացքը ակտիվացնելու և եզրագծին հասցնելու ուղղությամբ:Իրադրության այսպիսի սրմամբ Ադրբեջանը միջազգային հանրությանը,մանավանդ մեզ'հայերիս ցույց տվեց,որ իրենք յուրաքանչյուր պահի պատրաստ են ու կվերսկսեն լայնածավալ ռազմական գործողությունները:
ԵՎ այստեղ այնքան էլ էական չէ,թե Ադրբեջանը կկարողանա հաղթել պատերազմում,թե ոչ:Այնքան էլ կարևոր չէ,թե ադրբեջանական կողմըհենց ինքը վստահ է իր ուժերի վրա,թե ոչ:Այտեղ կարևորը այս նախազգուշական կայծի ստեղծումն էր:Պատահական չէ այն,որ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից իրադրության սրման վերաբերյալ մտահոգության ու անհանգստության կոչեր հնչեցին:Ուշագրավ է նաև այն,որ այս անգամ իրենց անհանգստությունը հայտնեցին նաև տարածաշրջանի մյուս ֆիգուրների'Վրաստանի ու Իրանի արտգործնախարարությունները:Սա պայմանավորված է ընդհանուր տարածաշրջանային շահերի բախման ու շահարկման հետ:Եվ եթե սահմանային այսպիսի լարվածությունը հարուցում է մի շարք կազմակերպությունների ու շահառու կոմերի անհանգստությունը,ապա հետևաբար այս անգամ հարցը լուրջ է ու իր մեջ որոշակի վտանգ է պարունակում:Եվ սա ադրբեջանական կողմից գործնական ու ուշադրության արժանի քայլ էր:
Սա միջազգային հանրությանը,մասնավորապես' Ռուսաստանին հասցեագրված կոչ էր'բանակցային գործընթացում բեկում մտցնելու և այս խնդիրը վերջնականապես լուծելու համար:Եվ պատահական չէ,որ վերոհիշյալ իրադարձություններին անմիջապես հետևեց Ռուսաստանի կողմից եռակողմ'Հայաստանի,Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը:Եվ հնարավոր է,որ այս հանդիպման արդյունքում որոշակի տեղաշարժ արձանագրվի հակամարտության կարգավորման գործընթացում:Եվ վերջապես.ամեն ինչ կախված է այն բանից,թե ինչպիսի որոշում կկայացնի Վ.Պուտինը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ այս հարցի դատավորը մեծն Պուտինն է,ու որ նրա կայացրած ցանկացած որոշում քննարկման ենթակա չէ,և կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն բարձրագույն դատրանի կայացրած վճիռը:Պատահական չէ,որ այսօր Վ.Ժիրինովսկին լրատվամիջոցներից մեկի հարցին պատասխանեց,որ ամեն բան իրենց երկրի ղեկավարի'այսինքն Պուտինի ձեռքում է:Սա ևս քարոզչական ու նախապատրաստական քայլ էր'ուղղված միջազգային հանրությանը:
Թե ինչ է որոշվում կուլիսներում'մեզ'հասարակ մահկանացուներիս վիճակված չէ իմանալ:Միայն մնում է սպասել,թե ինչ կվորոշի բարձրագույն դատարանը'հանձինս մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչի . . .
Հայկ Սահակյան