Հիմա տեսեք ինչ է ստացվում: Ստացածս մի տեղեկություն, որ ուշագրավ եզրակացությունների տեղիք տվեց: Էստեղ' Մոսկվայում, մի ինֆո ստացվեց երկոյան Ադրբեջանի ներսից: Խոսքը նրանց տված մարդկային կորուստների մասին է: Տարիքային խումբը բարձր է, այսինքն հայ երիտասարդ զինվորների կողմից պաշտպանվող դիրքերի ուղղությամբ դիվերսիաներ են սադրում միջին տարիքի, կասկածելի կենսագրականներով ազերներ: Ադրբեջանի իշխանությունները մսաղացին են դեմ տվել իրենց «շտռաֆնոյ բատալյոնները»: Բանակում տարբեր <չեպեներ> թույլ տվածներ, տարբեր զանցանքների համար մեղադրվածներ: Էստեղից ծոր է տալիս մի պարզ իրողություն: Սրանով բացատրվում է այն հանգամանքը, որ հիմա դրանց կողմից դիվերսիա սադրողների կյանքն այնքան էլ թանկ չէ իրենց երկրի համար: Հլը մի բան էլ կարծես շանս են տալիս իրենց չեպեշնիկներին երկրի համար ինչ-որ բան անելու: Սա խոսում է նաև այն մասին, որ իրենց համար դժվար է ու վտանգավոր իրենց երիտասարդ զինվորին դեմ տալ հայ ռեմբոներին' ինչես իրենք էին բնութագրել: Ադրբեջանում բունտ կսկսի: Ալիևն իր միլիարդները չի կարող նման ռիսկի տակ դնել: Եվ ևս մի կարևոր հանգամանք, կամ դիվիդենք որ փորձում է այս դիվերսիաներից կորզել Ալիևը: Ինչքան իրենց զոհերը շատ լինեն, այնքան ազերի նախագահը հետո լրբանալու շանս կունենա. թե տեսեք էդ հայերը ագրեսոր են կոտորեցին, գրավեցին: Ահա այսպիսի բաներ:

 

 

Ջոն Կարապետյան