Խոսում էի ԼՂՀ ՊԲ-ում ծառայող հրամանատարներիս հետ, ընկերներիս, ՀՀ-ի հյուսիս-արևելյան հատվածում ծառայող եղբորս հետ, հարց ու փորձ էի անում տղերքի տրամադրվածության, ընդանուր վիճակի մասին ու ինձ չէին թողնում, որ մի բան ասեի:

 


Բոլորի կարճ պատասխաններից վստահ ասում եմ, որ տղաներն այնքան պինդ կանգնած են հայրենիքի սահմանին, այնքան բարձր ու մարտական, բարոյահոգեբանական վիճակի մեջ են, որ շատերս նույնիսկ պատկերացում չի կարող կազմել:

 


Եվ զարմանալին ու ինչ խոսք հաճելին այն է, որ սպա թե զինվոր, տղաները մի տեսակ շատ ավելի ուրախ են ու շատ ավելի մոտիվացված քան թե նախկինում, չգիտեմ թե ինչու էսպես զգացի, բայց հաստատ բոլորն հասկանում են, որ եկել է ժամանակը գուցե, որ սկսկածն ավարտենք ու հանգիստ ապրենք՝ առանց կրակոցների, առանց զոհերի, առանց պատերազմի:

 


Աստված չանի, որ պատերազմի անի, եթե հանկարծ նման բան եղավ ես ցավում եմ Ադրբեջանի համար ու իսկապես ցավակցում նրան, որ նման առյուծածին տղաների, նման հզոր ու հաղթանակը վաղուց իր հոգում տարած մի ամբողջ ազգի դեմ ստիպված է լինելու պայքարել:

 


Հաշվի առնելով հայոց բանակի նման բարձր մարտունակությունը, զինված ուժերի բարձր պատրաստակամությունը ու մեր ազգի տրամադրությունները, հաստատ կարող եմ ասել, Աստված մի արասցե եթե մեզ պատերազմ պարտադրեն, այս անգամ կանգնելու տեղ չկա, ժամանակ չկա, գնալու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք, որովհետև մենք հաղթող տեսակն ենք, մենք չենք նահանջում, մենք չենք համակերվում:
Խաղաղություն մեր հայրենիքին, Աստված պահապան մեր եղբայրներին ու փառք մեր բանակին...

 

 

Սմբատ Ղահրամանյան