Մինչ ադրբեջանցի ծայրահեղական օգտատերերը գրում են, որ սպանված զինվորներին չի կարելի համարել շահիդ (նահատակ), Ադրբեջանի սալաֆիների առաջնորդ Հաջի Գամեթ Սուլեյմանովը հայտարարել է, որ Ղարաբաղը ջիհադի համար շատ լավ վայր է: «Ղարաբաղը ադրբեջանական հող է: Իսկ հայերն անհավատ են: Այս տեսանկյունից շատ կարևոր է ազատագրել Ղարաբաղը: Այն զինվորը, որի նպատակը հողերն ազատագրելն է, և որը զոհվում է պատերազմում, ամարվում է շահիդ: Համընդհանուր մոբիլիզացիայի դեպքում մենք բոլորս պետք է գնանք Ղարաբաղ», - ասել է Սուլեյմանովը:
Սարգիս Ասատրյան