Համացանցը հեղեղված է զենքով, զրահատեխնիկայով զինված աղջիկների, տղաների լուսանկարներով: Բոլորը պնդում են, որ ռազմական գործի գիտակներ են, որ գնում են Հայրենիքը պաշտպանելու, որ իրենց կյանքը չեն խնայի Հայրենիքի համար: Հավատում եմ, որովհետև քաղաքացիական ակտիվիստների կողմից նախաձեռնած միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած 20-30 հազարից միայն լավագույն դեպքում մի հազար հոգի է հավաքվում, որի կեսն էլ գալիս են նկարվելու, որ կցեն դեսպանատուն հանձնելիք գործերին…
Քանի որ բոլորդ անխտիր գնում եք կռվելու, ես մնում եմ Երևանում, ի վերջո մեկը պետք է մնա այստեղ, թե ոչ?...
Հետո որպես գաղտնիք ասեմ, որ ես զենք զրահով լուսանկար չունեմ ու ռազմական գործի նուրբ գիտակ չեմ…Կներեք…
Ռոբերտ Մելքոնյան