Այս օրերին լինելով Արցախի Հանրապետությունում բոլորի դեմքերին կարելի է տեսնել ինչ-որ անբացատրելի առօրյա հանգստություն. մի վիճակ, որը նրանց կյանքի տրամանաբությունն է դարձել շուրջ երկու տասնամյակ: Զրուցելով տարբեր մարդկանց հետ հասկանում ես, որ գործ ունես ոչ թե խուճապային տրամադրությունների հետ, այլ մարտական ոգու: Յուրաքանչյուր ոք շատ լավ պատկերացնում է իրավիճակն ու ունի հայկական բանակի նկատմամբ խորը վստահություն:
Էլ ավելի ոգևորիչ է, որ սահմանին արձակվող կրակոցների ֆոնին հարյուրավոր նորակոչիկներ հանգիստ կանգնած անձնվիրաբար ծառայելու երդում են տալիս' էմոցիոնալ վիճակի մեջ երբեք չկորցնելով ռացիոնալի հատիկը:


Իսկ ռազիոնալն այն է, որ մենք ունենք աստիճանաբար գործարկվող հզոր զենք, որը կարող է իսկապես մահացու լինել ալիևյան արկածախնդիրների համար: Դա մեր թե ռազմական և թե քարոզչական գրագետ քայլերով ադրբեջանական «հզոր բանակի» մասին միֆի կոտրումն է և այդ ուղղությամբ առաջին լուրջ քայլերն արդեն իրականացված են: Հաստատ գալու է ժամանակը, երբ իբրև թե «հզոր բանակ» զինվոր ուղարկած ադրբեջանցի մայրերը թակելու են ալիևի դղյակի դռները: Այս ամբողջ ընթացքում ալիևը թքած է ունեցել իր զինվորների կյանքի վրա ու մի օր անձամբ ստիպված է լինելու կուլ տալ այդքան տարիների թուքը:

 

 

Կնյազ Սարոյան