Վերջին շրջանում շատ ակտիվ քննարկվում էր Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցը...Մի բան չէր ստացվում,որովհետև Ալիևը իր կապրիզներն էր առաջ տանում՝կամ անեն ինչ,կամ՝ոչինչ:Բաքվի նավթի հետևում թաքնված աշխարհի"ամենահզորներն "էլ թույլ տվեցին Ապշերոնյան "թագավորիկին" փորձել իր ուժերը ու տեսնել,թե քանի օրում ռուսական և իսրայելական զենքով թուրք-կոյորնլուների բանակը բլից-կրիգով "կազատագրի" Արցախի մի քանի շրջաններ:Բայց,ինչպես ասում են,ԽԻՅԱՐԸ թարս բուսնեց:Սև և սպիտակ ոչխարների պետության բանակը խայտառակ պարտոջթյուն կրեց(40-50 զոհ),իսկ ալիևները,իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցներով փորձեցին "հաղթանակած" դուրս գալ այս իրավիճակից...Մեր զինվորները ցույց տվեցին իրենց ուժն ու ԽԵԼՔԻ կարողությունները...Բայց մեր դիվանագետներ կոչվածները,որոնք պետք է կանգնած լինեին մեր ԲԱՆԱԿԻ կողքին,նորից գտնվեցին իրենց բարձունքի վրա'ՁԱՅՆ չհանեցին....Մենք նորից լռեցինք,որ վայրահաչի և բարբաջի ազերիական կողմը...ու այսօր արդեն հանդես գա ՀՀ դեմ պատժամիջոցների կիրառման պահանջով:Ու՞ր է մեր Փարիզը և կրոասան(ֆրանսիական ԲՈՒԼԿԻ) սիրող արտգործնախարարը:Ինչո՞վ է նա և իր ղեկավարած գերատեսչությունը զբաղվում,որ մոտակա Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայտարարում է վարչապետ Հ.Աբրահամյանը:Ես առաջարկում եմ ՀՀ իշխանություններին մի "արտասահմանյան" երկրից վարձու արտգուծնախարար բերել(օրինակ՝Վ.Կազիմիրովին):Համոզված եմ,որ նա ավելի լավ մեր ազգային շահերը կներկայացնի,քան -ՅԱՆ ազգանունով որևէ մեկը Հանրապետության Հրապարակում գտնվող այդ ՕԲԵԿՏԻՑ:Ամոթ է...Ինչքան պետք է ասվի,որ պրոպագանդան և ազգային շահերը ներկայացնելը՝դա միայն լռելով և,իբրև թե ծածուկ չեն անում...


Ա.Հիտլերի կառավարության պրոպագանդայի նախարար Յ.Գեբելսը ասում էր."Շատ ասված սուտը վերջում դառնում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ":Երկար տարիներ լռեցինք...Հասանք նրան,որ Արցախյան գոյամարտում մեզ դարձրեցին ԱԳՌԵՍՈՐՆԵՐ,հայտարարում են,որ հայերը գրավել են թուրք-օղուզների հանրապետության տարածքի 20% և այնտեղ կա մեկ միլիոն փախստական,բայց մենք լռում ենք,կամ դեբիլ պատասխաններ տալիս...ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ.ընդունած բանաձևերը մեր դեմ են օգտագործում,իսկ մենք նորից լռում ենք:Ու այսպիսի շատ օրինակներ:Մենք պետք է կտրուկ փոխենք մեր ոճը,ու ինչպես ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ է իր կյանքի գնով պաշտպանում իր հայրենիքը,այնպես էլ պետք է անեն դիվանագետները:


Հ.Գ.Հաղթելով մարտի դաշտում,բայց պարտվելով դիվանագիտական դաշտում կարող ենք շատ մեծ խնդիրների առաջ կանգնել...

 

 

Գարիկ Համբարյան