Գերմանիայում հրապարակվել են Ադոլֆ Հիտլերի սիրուհի Եվա Բրաունի նամակները, որոնք գրվել էին երկուսի ինքանսապանությունից մի քանի օր առաջ,-այս մասին տեղեկացնում է Bild-ը:


Եվա Բրաունը Հիտլերի հետ ամուսնացել ինքնասպանությունից երկու օր առաջ, նրա նամակները հայտնաբերվել են փորձագետ, պատմաբան Աննա Մարիա Զիգմունդի «Նացիստի կանայք» գրքում: Դրանք այն նամակների կրկնօրինակներն են, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ից մասնավոր կոլեցիոների մոտ:

 

Զիգմունդը պնդում է, որ նամակի տեքստ ավելի երկար է, «Բրաունը իր ձեռքով է ուղղել այդտեղի սխալները» է գրողը The Daily Mail-ին:


Զիգմունդի խոսքերով ապրիլի 19-22-ը ընկած ժամանակահատվածում գրված նամակներում, երբ Կարմիր բանակը մտնում է Բեռլին ավելի են արտահայտված նացիստի սիրուհու տրամադրությունը և Հիտլերի անհանգստությւնները:Սկզբում նա գրել է այն մասին, որ իր կողքին ընկնում են ռումբեր,սակայն հույս հայտնում, որ «ամեն ինչ լավ կլինի»:


-Մենք այստեղ պայքարում են վերջնական, սակայն ես վախենում եմ, որ վերջը ավելի ու ավելի է մոտենում,-գրել է Բրաունը ընկերոհուն և ավելացրել է, որ ինքը երջանիկ է քանի որ իր կողքին է Հիտլերը:Այնուհետև նա աստիճանաբար կորցնում է հույսը .«Ես չեմ կարող ընկերներիս հետ կիսվել և ասել, թե ինչքան եմ տառապում ֆյուրորի պատճառով:Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այս ամենը պատահել, ես արդեն չեմ հավատում ստծու»:


Բրաունի նամակներից վերջինը կրում է հետևյալ բովանդակությունը.
-Փոխանցիր բարևներ իմ բոլոր ընկերներին ,ես մեռնում եմ այնպես, ինչպես ապրել եմ:ինձ համար այդ ամենը դժվար չէ, դու գիտես ,- մեջբերում է The Telegraph-ը: Բրաունը Հիտլերի հետ ծանոթացել է 1929 թվականին, երբ նա ընդհամենը 17 տարեկան էր և աշխատում էր որպես մոդել:Իրենց հանդիպման օրվանից նա չի թողել Հիտլերին,սակայն պաշտոնական ամուսնությունը տեղի է ունեցել ինքնասպանությունից երկու օր առաջ, որին նրանք դիմեցին 1945 թվականի ապրիլի 30-ին:


Նախկինում հրապարակվել են Բրաունի անսովոր լուսանկարները, որտեղ նա , որտեղ նա ներկայացվում էր տարբեր կոստյումներով:Երկու անգամ նա փորձել է ինքնասպան լինել, պատճառաբանելով, որ չի արժանանում բավարար ուշադրության, իսկ 1944 թվականի հուլիսի 22-ին , երբ Հիտլերի դեմ կատարվե մահափորձ Բրաունը հայտարարեց, որ մնալու է նար հետ մինչև մահ: