Դուք երբեք չեք մտածում ձեզ համար զբաղմունք գտնել:
Չեք մտածում կյանքի իմաստի մասին, քանի որ այն կա:
Դուք այլեւս հղի չեք:
Դուք հասկանում եք, որ ձեր կյանքում շատ ավելի շատ է սերը, քան որ դուք կպատկերացնեիք:
Դուք ձեր փոքրիկին կարողանում եք կենգուրուի մեջ ման տալ:
Ձեր պարանոցը ջերմացնում է փոքրիկ ու փափուկ մանկական թուշիկը:
Դուք վայելում եք փոքրիկի առաջին ատամիկները, քայլերն ու բառերը:
Փոքրիկ թաթիկներն ու տոտիկները դուք ամեն օր համբուրում եք:
Դուք վայելում եք չդադարող գրկախառնությունները:
Դուք վայելում եք փոքրիկի ժպիտն ու ձեզ դիմելու ամենաջերմ խոսքերը:
Դուք վայելում եք ձեր փոքրիկի շատախոսությունը:
Դուք կարող եք եւս մեկ անգամ դիտել սիրելի մուլտֆիլմերը:
Դուք ունեք շատ ներկեր ու նկարներ, որոնք կարող եք օգտագործել նաեւ տան որեւէ անկյուն գունազարդելու համար:
Դուք վայելում եք այն պահը, երբ փոքրիկը վազում է դեպի ձեզ:
Դուք հերթական անգամ սկսում եք մտածել' որտեղ է ավարտվում տիեզերքը, եւ ինչպես է լույս աշխարհ եկել առաջին մարդը:
Եթե դուք կերակրում եք կրծքով, կարող եք ուտել քաղցրավենիքի կրկնակի չափաբաժին ու արդարացնել ձեզ, որ ուտում եք նաեւ փոքրիկի համար:
Դուք կարող եք ձեր փոքրիկի աչքերով նայել, օրինակ, արեւին ու վայելել աշխարհը:
Դուք սովորում եք կիսվել ժամանակով, գումարով, մտքերով ու գաղափարներով:
Դուք կհասկանաք, թե որքան բան է հնարավոր անել մեկ ձեռքով:
Դուք հանգստանում եք սեփական անձի շուրջ մտորումներից:
Այլեւս չեք մտածում' ուզում եք երեխա, թե ոչ:
Ձեր տուն դարձյալ գալիս է Ձմեռ պապին:
Դուք դարձյալ կերակրում եք լճակի բադիկներին:
Դուք կարող եք հիմնավորել' ինչու տանը օգնության կարիք ունեք:
Դուք նախկինում երբեք այդքան լավ չեք զգացել ձեզ մի ամբողջ գիշեր հանգիստ քնելուց հետո:
Կարող եք գնել այն մանկական զգեստները, որոնց կողքով նախկինում չէիք կարողանում անտարբեր անցնել:
Դուք կարող եք առանց առիթի պարել ու զվարճանալ փոքրիկի հետ:
Կա մեկը, ում վրա կարող եք գցել մեղքը, թե ինչու է տունը թափթփված:
Դուք ստիպված չեք բացատրել, թե ընթրիքի սեղանին ինչու է միայն խաշած մակարոն դրված:
Դուք շատ ավելի արագ եք հագնվում եւ լոգանք ընդունում:
Ձեր հարաբերությունները ծնողների հետ ավելի ջերմ են դառնում:
Դուք հասկանում եք, թե ինչքան շատ են ձեզ սիրում ձեր ծնողները:
Վերջապես դուք անվերջ կարող եք խոսել մյուս մայրիկների հետ, թեմայի պակաս երբեք չեք ունենա: