Թեկուզ 182-ամյա Ջոնաթանը այնքան արագաշարժ և առույգ չէ, ինչպես 1902 թվականին, երբ նա ընդամենը 70 տարեկան էր, բայց նա դեռ լավ վիճակում է: Հավանական է, որ Ջոնաթանը մոլորակի ամենատարեց կրիան է (հնարավոր է նաև, որ ցամաքային ամենատարեց արարածն է): Ջոնաթանին Սբ. Հելենայի կղզի են բերել 1882 թվականին: 1902 թ. լուսանկարում Ջոնաթանն արդեն տարիքով կրիայի չափեր ունի, իսկ նման չափերի հասնելու համար պահանջվում է 50 տարուց ոչ պակաս ժամանակ: