Ինձ մի հարց ա հետաքրքրում: Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ պնդումների, համաձայն որոնց ռազմաճակատում իրավիճակի սրումն ու պատերազմի հնարավոր վերսկսումը Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման արդյունքն ա: Ես, իհարկե, հասկանում եմ էս տեսակետը կրողներին ու տարածողներին, բայց առաջարկում եմ խնդիրը դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Գաղտնիք չի, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի վրա եղել են տարատեսակ ճնշումներ, որոնց միակ նպատակը եղել ա հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրելը: Արդեն պարզ ա, չէ՞, որ էդ բոլոր ծրագրերն լիովին տապալվել են ու, թերևս, հենց դա ա պատճառը, որ Ադրբեջանը փորձում ա օգտվել կարտ-բլանշ ստանալու վերջին հնարավորությունից՝ պատերազմի վերսկսման իրական սպառնալիքից: Ասածս էն ա, որ զուտ քաղաքական հայացքների տարբերության պատճառով մի գոլանի ֆուտբոլ խաղալ պետք չի: Եթե որոշել ենք խնդիրը դիտարկել, ապա եկեք դա անենք իր ամբողջության մեջ, քանի որ հայհոյախառը քննադատությամբ հարց, միևնույնն ա, չի լուծվում:

 

 

Լևոն Սարդարյան