Աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանը 21 տարեկան հասակում ընդգրկվել է Սորբոնի համալսարանի գիտական խորհրդի կազմում՝ լինելով ամենաերիտասարդ գիտնականը: Այդ ժամանակ էլ, երբ նա հայտնի էր գիտական աշխարհին, հազիվ էր հայթայթում ամենօրյա հացը. Փարիզի փողոցներում լրագիր էր վաճառում, կոշիկներ մաքրում... 20 ֆրանկով վաճառել է մահճակալը եւ քնել լրագրերի վրա՝ գլխի տակ դնելով գրքեր: «Փողոցի շնից էլ վատ է վիճակս», _ գրել է մեծանուն գիտնականը: Օրվա մեջ աղոթում էր չորս անգամ եւ որպեսզի թիվը չմոռանար՝ թաշկինակի մի ծայրը հանգուցում էր: Ճաշակել է ստալինյան բանտի սարսափները, սակայն մահից երբեք չի վախեցել, բարությունը նրա հոգին երբեք չի լքել: «Թող մահից վախենան նրանք, ովքեր վաղուց մահացած են»,_ ասում էր նա:

 

 

ՀԳ - Ի դեպ, հայերիս մեջ ամենանշանավոր բազմալեզվախոսը Հրաչյա Աճառյանն է, ով տիրապետել է 18 լեզուների՝ հունարեն, թուրքերեն, քրդերեն, ռուսերեն, եբրայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, պարսկերեն, լազերեն, վրացերեն, հինդի, փուշտու, սանսկրիտ եւ լատիներեն: