Ամեն առավոտ վախով եմ բացում ՖԲ-իս էջը. հանկարծ չլինի այնպես, որ առաջին նորությունը որ բերի' նոր զինվորի սահմանին զոհվելու մասին լինի: Անկեղծ եմ ասում, սա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ ախպերս էլ սահմանին է, շարքային զինծառայող է, պաշտպանում է հայրենիքի անձեռնմխելիությունը: Ցավոք սրտի քանի գնում, այնքան ավելի հաճախակի են դառնում սահմանից կորստի լուրերը: Ու ամեն անգամ մինչև նյութն ավելի մանրամասն կարդալը սի

 

րտս սկսում է կամ 10-ապատիկ ավելի արագ զարկել, կամ նույնքան անգամ ավելի դանդաղ. իսկ եթե այդ մեկը...
Եթե այս նույն վախն ունենան բոլոր որոշումներ կայացնողները, չեն հետաձգի կոնֆլիկտը վերջապես որևէ կերպ լուծելուն ուղղված էական քայլեր ձեռնարկելը: Ասածս ամենևին էլ ուղղված չի միայն հայկական կողմին... Ասածս ամենևին էլ չի նշանակում, որ խոսում եմ տարածքներ զիջելուն' ԵՐԲԵՔ: Բայց որքան ձգձգվում է այս ամենն, այնքան ավելի է խորանում ու խճճվում, այնքան ավելի են մեծանում անդառնալի կորուստների թիվը, այնքան ավելի շատ 18,19,20 տարեկան տղերք սահմանից տուն չեն գալիս:

 


Չեմ ուզում կատարյալ հումանիստի դեր խաղալ, բայց ամենայն հավանականությամբ ինձ նման մի ախպեր էլ, գրեթե նմանատիպ գրառում գրում է ադրբեջանական կողմում...
Գուցե եթե ես կանգնած լինեի սահմանին, պատրաստ կլինեի հանուն հայրենիքի սահմանից տուն չվերադառնալ, բայց ամենևին էլ պատրաստ չեմ հանուն հայրենիքի սահմանին թողնել ԱԽՊՈՐՍ:

 


Ամեն գիշեր ՖԲ էջս փակելուց Աստված եմ կանչում, որ առավոտյան ոչ մի զինվորի կորստի մասին լուր չկարդամ, բայց...
Իսկ եթե...
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ...

 

 

Գրիգոր Հարությունյան