Սևամորթները Հայաստանում կռիվ են տալիս համ ապրելու համար, համ էլ հասարակության մեջ ինտեգրվելու համար:
Գիտեք մենք էն եզակի ազգն ենք, որ չենք ընդունում ուրիշ ազգին մեր հասարակություն: Հյուրընկա՞լ: Ծիծաղելի է: Ես զարմանում եմ սևամոթները Հայաստանում ոնց են դիմանում:
Մենք չենք հանդուրժի ուրիշ ազգին, եթե նա մեր հասարակությունում ավելի բարձր դիրք գրավի: Մենք ուղղակի կփոշիացնենք ազգային փոքրամասնություններին: Օրինակ եզդիները: Մեր բարեկամներն են: Բայց միշտ էլ սեպ էղելա, չափից շատ ենք տարանջատել հայ-եզդի: Ի՞նչ եմ ասում: Ղարաբացի-հայ ենք տարանջատում:
Մենք արդեն քանի տարի է հյուրընկալում ենք հնդիկներին, բայց երբեք չբարեկամացանք նրանց հետ: Ախր, հասարակությունների բարեկամությունիցա գալիս պետությունների բարեկամ լինել, չլինելը: Մենք չենք օգտագործում դա:
Սևամորթները, որոնք Հայաստանում են, վստահ եմ, որ շատ դժվար է նրանց համար ապրել այստեղ, նրանք չեն կարողանում ձուլվել մեր հետ: Մենք չենք թողնում...
Մարիամ Սմբատյան