Ռիսկեր կան, որ այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները կարող են չապահովվել: «Ազատության» հետ զրույցում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ասել է, որ 2014-ի առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից ավելի քան 21 միլիարդ դրամով քիչ հարկ են հավաքել, քան նախատեսված էր:
Այս ամենի իրական բացատրություններն երեքն են.

 


1. Հայաստանի տնտեսությունը ռեալ հետընթաց է ապրել,

 

2. Հարկահավաքությունը ցածր որակի վրա է կամ ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր,

 

3.Հովիկ Աբրահամյանի խոստումները, թե խոշոր հարկատուները դուրս կգան ստվերից՝ ոչ թե իրական քաղաքականություն է, այլ՝ պոպուլիզմ:

 


Վարկածներից որն էլ ճիշտ լինի՝ դրանից քաղաքացու վիճակը չի լավանալու, որովհետև նա է իր մաշկի վրա կրելու հարկային եկամուտների չապահովման ծանր հետևանքը:

 

Սուրեն Սուրենյանց