Այսպիսի բան դեռ չէր եղել դեռ զինադադարից հետո, որ մեկ գիշերվա ընթացքում մերոնք վարի տան տասնյակից ավել ադրբեջանցի ու նրանք էլ դա հաստատեն: Ավելի կոնկրետ՝ հայկական աղբյուրները պնդում են, որ ընդամենը մեկ գիշերում մերոնք առնվածն 14 թուրք ենք վարի տվել ու էլի մի 24-25 հոգի տարբեր ծանրության վիրավոր է, ինչը կարող է բերել զոհերի թվի ավելացման:
Մյուս կողմից, ադրբեջանական ԶԼՄ-ները առայժմ հնչեցնում ավելի փոքր թվեր: Մասնավորապես, նշվում է, որ 8 հոգի զոհվել են նույն մարտի ընթացքում, իսկ ևս մեկ ենթասպա՝ ժամեր առաջ է սպանվել հայկական գնդակի կողմից, սակայն որոշ ադրբեջանական կայքեր՝ հղում անելով տեղի խաղաղ բնակչության վկայությունների վրա, ակնարկում է, որ զոհերը կարող են մեկ տասնյակից ավել լինել:
Դե ինչ, հայեր ջան, կարծում եմ սա արդեն այն իրավիճակն է, որի ժամանակ էսկալացիան անընդհատ աճելով՝ ի վերջո բերում է լիամասշտաբ պատերազմի ու այդ իրավիճակի միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Ոչ թե նրա համար եմ ասում, որ ես հայ եմ, այլ զուտ օբյեկտիվ իրականությունն եմ արծարծում: Չէր կարող այլ կերպ լինել, երբ քո երկրում 20 տարի շարունակ անթաքույց հայատյացություն են սերմանում, քարոզում են մեր վախկոտության ու թուլության մասին, ասում են, որ իրականում մեր տեղը ռուսներն են կռվել, իսկ հողերը զենքի ուժով են հետ բերելու: Չէր կարող այլ կերպ լիներ, երբա արդեն գրեթե երկու տարի, Ալիևը թույլ է տալիս դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի աննախադեպ ակտիվություն: Ուղղակի ադրբեջանում հաշվի չեն առել, որ պատերազմ սկսելու շանտաժից մենք ոչ միայն առանձնաես չենք սարսափում, այլև այն փաստը, որ նման քայլերով կարող է հղացնել մի իրավիճակ, որը դուրս կգա անգամ իր վերահսկողությունից, իսկ ադրբեջանական քարոզչամեքենայի կերտած պատկերը այնքան փխրուն է, որ կոլլապս կապրի արդեն մի քանի օր հետո...
Մի խոսքով, հայեր ջան, աչքիս պատմությունն այս ձգձգված, իր եզզրաահանգմանն ա մոտենում:
Կոնստանտին Տեր-Նակլյան