Նա վերադարձել է Դեթրոյիթից, որտեղ Էմինեմի հետ փորձերի էր Monster շրջագայության շրջանակներում: Րիհաննան տրամադրություն չի ունեցել և հրաժարվել թ նկարվել երկրպագուների հետ: Հետո մի տղա ինքնագիր է խնդրել, ինչին երգչուհին պատասխանել է. «Ինձ գոնե մի րոպե տվեք, Աստված իմ»: Դրանից հետո երգչուհու թիկնապահը հետ է հրել տղային, իսկ Րիհաննան ուշադրություն չի դարձրել: Հետո Րիհաննան սոց.ցանցերում գրել է, որ դա երկրպագու չէր, այլ ուղղակի հայտնիների ստորագրությունները որսացող մեկը: