Մենք միշտ վախեցել ենք ընդունել, որ պատերազմը կարող է սկսվել, բայց իրականում այն ինչ հիմա տեղի է ունենում, ոչ այլ ինչ է, քան պատերազմ, երբ ամեն շաբաթ դիվերսիոն ներթափանցումներ են լինում մեր տարածք և լինում են զոհեր, սա ոչ այլ ինչ է քան չավարտված պատերազմի վերսկսում: Իհարկե մերոնք պատսխանում են և պատասխանում են շատ ավելի կոպիտ, օրինակ՝ ոչնչացնում են ադրբեջանի բանակի դիրքերի մեկ ամբողջ անձնակազմ մտնում են թիկունքային զորամասեր և մամաները լացացնում են թուրքերի, բայց ի տարբերություն նրանց, մեզանում աղմուկն ավելի շատ է, քանզի մենք ունենք ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ: ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ գործոնն էլ այժմ օգտագործվում է իլհամի կողմից, նա գիտի, որ մեկ զոհը մեզանում շատ մեծ հասարակական հնչեղություն է ստանում և դա տանում է նրան, որ մարդիկ սկսում են իրենց ապահով չզգալ Հայաստանում, առավել ևս երբ զորակոչի ենթական տղա ունեն: Իսկ ալիևին հեչ չի հետաքրքրում, թե մերոնք քանի ասկյարի ուղարկեցին Ալլահի մոտ, նրանց համար զինվորն արժեք չէ: Ահա այսպիսի բարդ վիճակում ենք, ինչի լուծումը ես շարունակում եմ համարել Արցախից զորքերի առաջխաղացումը:

 

 

Զոհրապ Եգանյան