Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին:

 

Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները մ.թ.ա. 4-րդ դարում հնարավորություն տվեցին հին հույն գիտնականներին և մտածողներին ծանոթանալու Մակեդոնական կայսրության տարածքում ներառված պետությունների ճարտարապետական հուշարձաններին և կոթողներին: Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը:

 

Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

 


Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա:
Այժմ անդրադառնանք այդ հրաշալիքներին առանձին-առանձին...