Մի կողմից ուրախ եմ այն 29 հայաստանցի երիտասարդների համար, ովքեր ընդունվել են աշխարհի 10 լավագույն բուհերից մեկը և դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Մյուս կողմից չեմ կարող չցավակցել իրենց, երբ մեկ կամ երկու տարի անց ուսումն ավարտելուց հետո վերադառնալով հայրենիք՝ բախվեն մեր երկրի բյուրոկրատական համակարգին:

 

 

Եվ նրանց հիասթափությունը բնականաբար ավելի ծանր է լինելու, քան եթե մագիստրատուրան ավարտեին հայաստանյան միջակ բուհերում: Ու, չնայած, որպես հիմնադրամի կրթաթոշակառուներ, հայրենիքում աշխատելու պարտավորությանը, հազար ու մեկ միջոց են փնտրելու այդ պարտավորությունը խախտելու և արտագաղթելու համար: ՀԳ. նվիրվում է այդ երիտասարդների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:

 

 

Վախթանգ Սիրադեղյան