Այն պարզ մեթոդաբանությունը, որով ԱՄՆ-ը Ուկրաինական դեպքերի հետ կապված ջանում է ամեն բան գլխիվայր ներկայացնել, և որիբր այդ երկիրը ամեն բան, այդ թվում նաև պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ կատարում է զուտ Ուկրանայի ազգաբնակչության շահերից ելնելով և ժողովրդավարությունից ու մարդասիրությունից դրդված, ոչ այլ ինչ են, քան աչքկապոցի : Պարզապես ԱՄՆ-ը որպես գերտերություն այնտեղ հետապնդում է իր երկրի շահերը՝ անգամ տարբերություն չդնելով միջոցների միջև, լավ գիտակցելով, որ հենց այդ նույն պատժամիջոցներից տուժելու են շատ երկրներ, որոնք ունեն տարբեր տնտեսական և այլ կապեր ՌԴ-ի հետ և ամենակարևորը, որ հենց առաջին հերթին տուժելու են շատ երկրների ազգաբնակչությունը, հասարակ , աշխատավոր ժողովուրդը::
Ահավասիկ մի քանի պատմական փաստ նույն «ժողովրդավար» ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից:
1. ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային դասում է իր ամենամոտ դաշնակիցների շարքում և մինչ այժմ երբևէ չի բարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Գերմանիայի բանակը հաճախ զինամթերք է փոխ տալիս Սաուդյան Արաբիային և օգնում նրանց զինավարժություններ իրականացնել, չնայած, որ Արաբիան արտաքսում է եթովպացի քրիստոնյաներին' այսպիսով իրականցնելով էթնիկական զտումներ:
Աբդուլլահ թագավորի իշխանության ներքո Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքներ ասես առհասարակ գոյություն չունենան այս երկրում: Ներգաղթյալ աշխատողները կտտանքների և սեռական ոտնձգությունների են ենթարկվում, իսկ երեխաները հաճախ առանց դատավարության կալանավորվում են և մահապատժի ենթարկվում: Նրանց հաճախ անգամ չեն էլ տեղեկացնում, թե որն էր նրանց հանցանքը: Կարճ ասած, այն վերջին տարիների պատմության ամենաճնշող ռեժիմներից է:
2.Ավգուստո Պինոչետի տիրապետությունը արևմուտքի պատմության ամենաամոթալի էջերից է: 1973 թ.-ի սեպտեմբերի 11-ին Չիլիի բնակիչները սարսափահար արթնացան իրենց մայրաքաղաքը ռմբակոծող ռեակտիվ ինքնաթիռների ձայներից: Ժամեր անց քաղաքական ձախ թևի ջատագով Նախագահ Սալվադոր Ալենեդը սպանվեց, և Գեներալ Պինոչետը ստանձնեց երկրի կառավարումը: Այդ պահից սկսեց 17 տարի շարունակվող տառապանքների, մահապատիժների և գաղտնի համակենտրոնացման ճամբարների իշխանությունը, որին Ամերիկան ամեն կերպ օժանդակում էր:
3.Սուհարտոն երբևէ ապրած ամենակաշառակեր մարդն է: Թրենսփերենսի Ինթերնեյշնլի հաշվարկներով' նա իր 31 տարվա իշխանության ընթացքում Ինդոնեզիայից մսխել է մոտ 35 միլիարդ դոլար: Սակայն նրա չարագործությունները չեն սահմանափակվում կաշառակերությամբ: Իր գահակալության օրոք Սուհարտոն անօրինական կերպով գրավել է Թիմորի կղզին (սպանելով բնակչության մեկ-երրորդին), էթնիակական զտումներ է իրականացրել չինացիների դեմ և սպանել իր սեփական ժողովրդի 1-2 միլիոն բնակիչների: Նա այս ամենն արել է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրլիայի աջակցությամբ:
Սանասար Կարապետյան