Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի և ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի "պատմությունը" կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից:


"Հայկական պատմությունը" մի անհասկանալի կտրտված պատումների շարք է, առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:


Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում...: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը' հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա:


Մնացած բոլոր "քննարկումները" ուղակի պրոֆանացիա է:

 

 

Ստեփան Դանիելյան