Թուրքիայում ամենաթարմ հարցման արդյունքներով Էրդողանը հաղթում է առաջին իսկ փուլում՝ 53.3 տոկոս ձայներով։ Երկրորդը Իհսանօղլուն է՝ 38 տոկոս արդյունքով, իսկ ազգությամբ քուրդ Դեմիրթաշը՝ 8.3 տոկոսով երրորդ։ Եվս 7 տոկոս չի մասնակցելու ընտրությանը կամ դեմ է լինելու բոլոր 3 թեկնածուներին։
Հարցումն անցկացրել է ՍՈՆԱՐ-ը՝ 26 նահանգում 3 000 քաղաքացու շրջանում։ Իհարկե, ոչ մաստշաբային նախընտրական հարցումը չի կարող օգոստոսյան նախագահական ընտրությունների հստակ պատկերը ցույց տալ, սակայն կարելի է այսպես ձևակերպել ՝ Էրդողան՝ ֆավորիտ, Իհսանօղլու՝ կիսամրցակից, Դեմիրթաշ՝ ուղղակի մասնակցություն։
Գևորգ Պետրոսյան