- Հարստությունը, ինչպես և երջանկությունը, երբեք ուղիղ չեն գալիս: Դրանք գալիս է բարի գործեր անելուց հետո:
Հենրի Ֆորդ


Այսօր Հենրի ֆորդի ծննդյան օրն է: Նա միացյալ նահանգների մեքենաշինության արքան էր, 20-րդ դարի լավագույն գործարարը, որի համար չկար անհնար ոչինչ: Նրա վրա ծիծաղում էին, նրանից վախենում էին, նրան նախանձում էին, բայց Ֆորդին դա քիչ էր հետաքրքրում, նա անսասան շարժվում էր դեպի իր նպատակը: Եվ հասավ դրան: Ֆորդը կրել է բազմաթիվ պարտություններ, ընկել անելանելի իրավիճակների մեջ, պայքարել իր թշնամիների դեմ, բայց հասել է այն ամենին, ինչին երազում էր: Նա ամբողջ կյանքն ապրել է մի կնոջ հետ, ով բոլորից շատ էր ամուսնուն հավատում և օգնում: Երբ Ֆորդին հարցրեցին, թե կուզենար կրկին ապրել, նա պատասխանում է, որ միայն այն դեպքում, երբ Կլարան կրկին իր կինը կլինի: Շատ նախանձելի պատասխան էր անկեղծ ասած: Ֆորդը դարձավ 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և մեծ ցանկությունների շնորհիվ: Ըստ նրա փող ունենալը անհրաժեշտություն է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը անգործություննը չէ, այլ կապիտալի ավելացումը մարդկանց ծառայելու համար: Իսկ կապիտալի ավելացման նպատակը ոչ թե փողի շատացումն է, այլ փողի շատացումը կյանքը բարելավելու համար: Ամենավտանգավոր բիզնեսը այն է, երբ գործը անում ես սեփական օգտի համար: Դա նման է խաղամոլության, որը հազվադեպ է տևում մի քանի տարուց ավելի: Ավելի բնական է աշխատել այն գիտակցությամբ, որ հաջողության և երջանկության հասնում են միայն արդար աշխատանքի միջոցով: Մարդկության անհաջողությունները հիմնականում հանդիսանում են այդ ճանապարհից շեղվելու արդյունք: Փողերից զրկվելու ամենահեշտ ճանապարհը' փողի հանդեպ ագահություն ունենալն է: Բայց եթե աշխատում ես հաճույքի համար, որը արվում է գործի ճշմարիտ լինելու գիտակցությամբ, ապա փողերը իրենք կհոսեն դեպի քեզ: Այսպիսին էր Հենրի Ֆորդը' "ամերիկյան երազանքի" վառ օրինակն ու կենդանի լեգենդը:


Հ. Ֆորդի մտքերից.


-Իմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողանում եմ հասկանալ յուրաքանչյուր մարդու տեսակետն ու դրանց նայել իմ տեսանկյունից:
-Հաջողակ մարդիկ առաջ են անցնում'օգտագործելով այն ժամանակը, որն ուրիշներն անիմաստ վատնում են:
-Ծերունիները երիտասարդներին խորհուրդ են տալիս խնայել գումարները: Դա վատ խորհուրդ է: Մի խնայեք, այլ ներդրումներ կատարեք ձեզ վրա: Ես մինչ քառասուն տարեկանը ոչ մի կոպեկ չեմ խնայել:
-Անհաջողությունը պարզապես նորից սկսելու հնարավարությունն է, բայց արդեն ավելի խելամիտ կերպով :
-Ամենալավ աշխատանքը, դա բարձր վարձատրվող հոբբին է:
-Եթե ես կորցնեմ բիլլիոն դոլար, չի անցնի և հինգ տարի, և դրանք ինձ մոտ կվերադառնան:
-Շնորհակալություն Աստծուն իմ գնորդների համար: Նրանք գնում են իմ ապրանքները մինչ ես հասցնում եմ դրանք անել :
-Մտածելն ամենադժվար աշխատանքն է, այդ պատճառով նրանով եզակի մարդիկ են զբաղվում:
-Չկա այնպիսի մարդ, ով չի կարող անել ավելին, քան նա մտածում է:
-Նա ով հավատում է, որ նա կարող է որևէ բան անել, և նա ով հավատում է որ չի կարող, երկուսն էլ իրավացի են:
-Դրամը նման է ձեռքի կամ ոտքի: Օգտագործիր , եթե այն կա:
-Անհաջողությունը դա ուղղակի ընդմիջում է կյանքի ընթացքում: Դա հնարավորություն է ամեն ինչ վերստին, խելքով սկսել:
-Յուրաքանչյուրն, ով դադարում է սովորել կյանքում, արդեն ծեր է, կարևոր չէ, քսան թե ութսուն տարեկանում:
-Ձեռնարկատիրոջ համար մի շատ կարևոր կանոն կա' ամենալավ որակի ապրանք արտադրի ամենացածր գնով, վճարելով աշխատակիցներին ամենաբարձր աշխատավարձը:
-Երբ թվում է, թե աշխարհում բոլորը ձեր դեմ են, հիշեք, որ ինքնաթիռները միշտ թռչում են քամուն հակառակ:
-Մրցակիցը, որից իրոք վախենալ է պետք , նա է, ում դուք ընդհանրապես չեք հետաքրքրում, բայց նա անընդհատ շարունակում է զարգացնել իր բիզնեսը:
-Ոչ մի գործ բարդ չէ, եթե բաժանել այն փոքր մասերի:
-Մարդկանց մեծամասնությունը ծախսում է ժամանակն ու էներգիան պրոբլեմների մասին բողոքների վրա, քան դրանց լուծման:
-Ամենևին էլ գործատուն չի աշխատողներին գումար վճարում: Գործատուն միայն կառավարում է գումարը: Իրականում այն վճարում են գնորդները:
-Ես հայտնաբերել եմ, որ մարդկանց մեծամասնությունը իր նպատակին է ընթանում այն ժամանակ, երբ մնացածն ուղղակի ժամանակ են վատնում:
-Ես չեմ հավատում, որ մարդը երբևիցե կկարողանա թողնել բիզնեսը: Չէ որ նա պետք է մտածի նրա մասին ցերեկը և տեսնի երազում գիշերը:
-Եթե դրամը անկախության մասին ձեր պատկերացումն է, դուք երբեք այն չեք ունենա:
-Անգամ սխալը կարող է հանդիսանալ հաջողության հասնելու անհրաժեշտ միջոց:

 

 

Մարինա Գևորգյան