Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Այդպիսի մաշկ ունեցողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն, թե որքան ժամանակ են անցկացնում արևի տակ:
Այսպիսով, արևից պետք է զգուշանան'
բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, ովքեր վառվում են արևից և սխալ արևայրուք ստանում
մարդիկ, ովքեր շատ պեպեններ և խալեր ունեն
բաց գույնի աչքեր և մազեր ունեցողները
մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները
Անհանգստանալու պատճառ կարող է դառնալ ոչ սիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը և մեծացել չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի օգնությանը: