YouTube կայքը որոշել է ամփոփել ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքները. այն հրապարակել է ամենաշատ դիտումներ ունեցած երաժշտական հոլովակների ցուցակը, գրում է loveradio.ru-ն։

 

 

Անվիճելի առաջատար է դարձել Քեթի Փերին և նրա Dark Horse տեսահոլովակը. այն դիտել են ավելի քան 490 մլն անգամ։ Երկրորդ տեղում է Շակիրան՝ շնորհիվ Ռիհանայի հետ դուետի։ Նրանց համատեղ աշխատանքը՝ Can’t Remember to Forget You երգը, դիտվել է գրեթե 357 մլն անգամ։ Երրորդ տեղում կրկին Շակիրան է՝ LaLaLa երգով, այն դիտել են ավելի քան 285 մլն անգամ։

 

 

YouTube-ի հրապարակած ցուցակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

 

 

1. Քեթի Փերի - Dark Horse,

 

2. Շակիրա և Ռիհանա - Can’t Remember to Forget You,

 

3.Շակիրա - La LaLa (Brazil 2014),

 

4. Pitbull - We Are One (Ole Ola),

 

5. Էնրիկե Իգլեսիաս - Bailando,

 

6. The Chainsmokers — ‪#‎SELFIE‬,

 

7. Իգի Ազալիա - Fancy,

 

8. FROZEN- Let It Go,

 

9. Ջեյսոն Դերուլո - Wiggle,

 

10. Էնրիկե Իգլեսիաս - El Perdedor։