Հաշվի առնելով վերջին ժամանակներում տեղի ունեցող աշխարհաքաղաքական անցուդարձերը, ակնհայտ է դառնում, որ Իրանը գործնական քայլեր է իրականացնում Հայաստանում իր ներկայությունը և ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ:

 

Իրանի իշխանությունները վաղուց արդեն համակերպվել են հայկական վերնախավի պրոռուսական, ընդդիմադիր դաշտի խառնածին լինելու հանգամանքի հետ և փորձում են սլաքները ուղղել բոլորովին այլ ուղղություններով, որոնք են՝ նոր ձևավորվող քաղաքական կառույցներին որոշակի աջակցության դիմաց տեղափոխել իրանական հետաքրքրությունների ոլորտ, իսկ երկրորդը Հայաստանում իսլամ ընդունած և ընդունող հայերի միջոցով ստեղծել կամակատարների և աջակիցների դինամիկ ցանց, որը բավականին լուրջ ազդեցության լծակ կարող է դառնալ:

 


Նշենք որ Իսլամ ընդունողների թիվը գնալով մեծանում է և մոտ ապագայում դրանց քանակը կլինի բավականին շոշափելի: ՀՀ քաղաքացիները հիմնականում կրոնափոխ են լինում երկու ճանապարհով, առաջինը հայերի և պարսիկների ամուսնության, իսկ երկրորդը Իրանից Հայաստան տեղափոխված մուսուլման հայերի քարոզչության արդյունքում:

 


Վերոհիշյալ փաստարկները Հայաստանի Հանրապետության առջև դրված մարտահրավերներ են, որոնց բավականին վտանգավոր դրսևորումների հետ մենք կբախվենք մոտ ապագայում:
Ներկայումս Իրանի հետ արդյունավետ գործակցությունը օդի և ջրի պես հարկավոր է մեր պետությանը, բայց այս գործընթացները ինչ որ կերպ պետք է կանխարգելվեն:

 

Կարպիս Փաշոյան