էն ժամանակ էլ չէի սիրում՝ Սովետի վախտ... Գալիս էին դույլերով Կոմիտասի շուկայի դիմացի կանգառում, սպասում էին, թե երբ 9 համարի տրոլեյբուսը դռները կբացի ու առանց նայելու ջրում էին՝ կին, երեխա... Կողքը ՙնայողներ՚ կային՝ թաղի հեղինակությունները... Փորձեիր մի բան ասել... ՙԼավ են անում, բա Վարդավառ ա՚... Այսինքն գողական օրենքներուվ՝ եթե որեւէ բան լեգիտիմ է, ուրեմն թքած, թե տատակին իր լացող թոռնիկի հետ չեն ջրել....

 

Հիմա չգիտեմ արդեն՝ կա արդյո՞ք նման բան... Միայն անընդհատ լսում են՝ ճվվում են՝ ոչ թե հասարակ մարդկային գոռոցով, այլ ինչ-որ ներքին ձայնով, ողջ հոգին դուրս հանելով ու ցուցադրելով ինձ, թե որքան է ինքը ուրախ ու երջանիկ... Հարսանիքների նման՝ երաժշտությունն այնքան բարձր, որ պիտի պարես, ուրախանաս, տարբերակ չկա, որ երջանիկ չլինես... Ստիպված պիտի լինես... 1974-ին Ռուսաստանում՝ Կալինինի շրջանում՝ Մոսկվայի ու Լենինգրադի արանքում վրանում ծառայում էինք...

 

Այնքան շոգ էր, որ տորֆն ամեն տեղ վառվում էր, մարդիկ անձրեւ էին հայցում... Ու եկավ: Դուրս թռանք վրանից երկուսով՝ երկու մեծ հիմար՝ Մարտիրոսյան Աշոտն ու ես... Խեբեներս հանել էինք ու պարում էինք անձրեւի տակ... Մինչեւ կյանքներսիս վերջը կհիշենք Աշոտն ու ես...

 

Իսկ հիմա ճվվում են՝ ողջ ներքին օրգանները կարծես ցուցադրելով... Ու միգուցե դա է իսկական ուրախությունը: Ու երեւի չեմ հասկանում ու դա է իմ դժբախտությունը... Բայց այնտեղ՝ Կալինինի մարզում լավ էր՝ պարզապես լուռ պարում էինք անձրեւի տակ... Ու այդ լռությունն իսկապես երջանկություն էր...

 

 

Արմեն Դուլյան