Այս մարդը Բաքվին միլիարդներով զենք է վաճառում, որից ամեն շաբաթ սպանում են մեր զինվորներին: Այս մարդը երեք հարյուր միլիոն դոլարի "պարտքի" դիմաց զավթեց Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան, երկաթուղին, հեռախոսակապը, հանքերը: Այս մարդը հովանավորում է հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի սպանդի միջոցով իշխանության եկած խունտան:

 

Այս մարդը խրախուսում է հայերի արտագաղթը իր երկիր, կիսով չափ արդեն դատարկելով մեր Հայրենիքը: Այս մարդը ցանկանում է վերաբացել Հայաստանում ռուսական դպրոցները, որ փակվեն հայկականները: Այս մարդը զրկում է մեզ քաղաքակիրթ աշխարհին միանալու եւ հարեւանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորությունից: Այս մարդը մերժված է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: Եւ դեռեւս կա'ն հայեր, ովքեր պաշտում ու պաշտպանում են այս մարդուն?

 

 

Տիգրան Խզմալյան