Հայաստանում կանայք ընտրական իրավունք են ստացել 1919թ., ԱՄՆ-ում՝ 1920թ., Մեծ Բրիտանիայում' 1928թ., Ֆրանսիայում' 1944թ., Իտալիայում' 1945թ., Հունաստանում' 1956թ.: Որքան էլ զարմանալի է' այնպիսի ժողովրդավարական երկրում, ինչպիսին Շվեյցարիան է, կանայք ընտրական իրավունք են ստացել միայն 1971 թվին: Նոր Զելանդիայում կանայք ընտրություններին մասնակցել են 1893 թ., բայց հարկ է նշել, որ այդ իրավունքից օգտվել են միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցողները:

 

Ստացվում է այնպես, որ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ կանայք ընտրել են Նոր Զելանդիայում, իսկ առաջին անգամ Հայաստանում են կիրառվել ընտրական իրավունքի համընդհանրության ու հավասարության սկզբունքները։

 

 

Ի դեպ, 1919-ի հունիսի 21-23-ը Հայաստանում կայացած ընտրությունները մեր պատմության մեջ առաջին, իսկ Հայաստանի առաջին հանրապետության միակ խորհրդարանական ընտրություններն էին։